ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Միշել Օբաման իր վերջին պետական ընթրիքին հայտնվել Է Versace-ի զգեստով

Միշել Օբաման իր վերջին պետական ընթրիքին հայտնվել Է Versace-ի զգեստով
20.10.2016 | 09:00

Versace իտալական նորաձևության տունը ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի համար կարել Է շրջազգեստ, որով նա հայտնվել Է վերջին պետական ընթրիքին: Ոսկեգույն զգեստը կարվել Է հունական տունիկայի նմանությամբ: Մոդելը կոչվում Է Flotus: Զգեստի գինը չի հրապարակվում: Օբամա զույգի վերջին պետական ընթրիքը հոկտեմբերի 18-ին տեղի Է ունեցել Սպիտակ տան հարավային մարգագետնում՝ վրանում:

ԱՄՆ-ի նախագահը տիկնոջ հետ ընթրիքը կիսել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի և նրա տիկնոջ՝ Անիեզե Լանդինիի հետ: Նա հագել Էր Ermanno Scervino իտալական մակնիշի շրջազգեստ:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ